National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.09.2022
Ստանդարտացման ազգային մարմնում կսահմանվի տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ
1 / 1

Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա: Ներկա փուլում, հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ սեպտեմբերի 7-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող նախագծում վերանայվել են ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները: Նախագծով լրացվել է նոր՝ «Տեխնիկական պայմաններ» հոդվածը: Մասնավորապես, նախատեսվել է, որ տեխնիկական պայմանների մշակումը, հաստատումը, դրանցում փոփոխությունների կատարումը, չեղյալ հայտարարումը վերապահված է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, քանի որ «տեխնիկական պայմաններ»-ն այն փաստաթուղթն է, որի միջոցով արտադրողը սպառողին ներկայացնում է տեղեկատվություն արտադրվող ապրանքի նշանակության, կիրառման, սպառողական բնութագրերի, օգտագործման անվտանգության, փաթեթավորման, մակնշման, փոխադրման ու պահպանման պայմանների, ընդունման, վերահսկման, վերլուծության կանոնների մասին:

Ըստ Վահան Քերոբյանի՝ սահմանվել է Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ:

ԱՊՀ երկրներում արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու, ինչպես նաեւ միջազգային շուկայում արտադրանքի եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ազգային նախաձեռնություններին սատարելու, արտահանման հնարավորությունները բարձրացնելու նպատակով նախագծով նախատեսվում է սահմանել նաեւ արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգ, եւ այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում գործադրի առաջարկած լրացումներով ամրագրվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու լիազորությունը՝ սահմանելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը, լիազորող նորմը ձեւակերպվել է հստակ՝ հստակեցնելով ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը: Նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը: Հարցը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am